Ուկրաինայի նոր իշխանությունների հերթական ցնդաբանությունը. բերկուտցիներին Բերկուտն է սպանել


15:57 , 4 ապրիլ, 2014

Ուկրաինայի նոր իշխանությունները լրիվ են ցնդել... Համենայն դեպս, Մայդանում դիպուկահարների կողմից տասնյակ մարդկանց գնդակահարության գործը հետաքննող կայացրած որոշումը կարելի է վերագրել միայն մտավոր հետամնացների...
Եվ այսպես, մեծն հեղափոխականների ռեվվոենսովետը մտածել-մտածել ա, ուսումնասիրել ա սաղ, ու եզրահանգություն ա տվել. մարդկանց, այդ թվում նաև Բերկուտի սպանված սպաներին սպանել է... Բերկուտը:
Ընդ որում, հաշվի չեն առնվել, որ անհերքելի ապացույցներ կան, որ կրակ վարվել է նաև մայդաունների վերահսկողության տակ գտնվող շենքերից, հաշվի չի առնվել, որ շատ դիակների մարմիններից հայտնաբերվել են այնպիսի գնդակներ, որոնք արձակված են Բերկուտի սպառազինության մեջ չընդգրկված զենքերից և, ի վերջո, այ անասուններ, ո՞նց կարա Բերկուտը կրակի Բերկուտի վրա...
Մի մի խոսքով, Ուկրաինայում բարդակը շարունակվում է ու շնորհիվ էս հիմարների, հեսա որ նոր արյունահեղություն սկսվի, ոչ մի ոստիկան ոչ մի դեպքում չի փորձի կասեցնել այն, որովհետև բոլորը տեսան, թե ինչպես Արևմուտքի լրտեսներ հանդիսացող այս սրիկաները դավաճանեցին ու փուռը տվեցին Բերկուտին: