«Ես` Գոհարս, մեղօք լի, հոգովս տկար, նորհաս ձեռամբ իմով գործեցի, ով կարդա` մեկ բերան ողորմի զիս, թիվ ՌՃԽԹ»:
Այս բառերը գորգի վրա գործել է Գոհար անունով մի հայուհի 1699թ: Գորգը նրա անունով էլ կոչվում է Գոհար, որը ժամանակին առևանգվել է, ապա ձեռքից-ձեռք անցնելով հասել Միացյալ Նահանգներ, երկար ժամանակ մնալով անգլիական արքունի թանգարանում:
Աշխարհում բազմաթիվ թանգարաններ կան գորգին նվիրված:
Այդպիսի թանգարաններ ունեն նաև այնպիսի երկրներ, որոնք գրեթե առնչություն չունեն այդ արվեստի հետ: Օրինակ` գորգի թանգարան կա Վաշինգտոնում: Գորգի թանգարան ունեն նաև Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը:
Իսկ մենք… :((