Լավ է ուշ, քան երբեք. վարչապետի հրաժարականին բոլորն էին սպասում


22:42 , 3 ապրիլ, 2014

Լավ է ուշ, քան երբեք։ Վարչապետի հրաժարականին կարծում եմ բոլորն էին սպասում, որովհետև նրա ղեկավարությամբ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր էր տապալել։ Ինչևէ, ժամանակն է առաջ շարժվել, ձևավորել նոր կառավարություն, որը չի կրկնի հնի սխալները ու երկիրը դուրս կբերի այս ծանր վիճակից։ Սա առաջին հերթին հասարակության պահանջն էր, ինչին իշխանությունները վերջապես ականջալուր եղան։ Հուսանք, որ վարչապետի ու կառավարության փոփոխությունները կլինեն ոչ թե կոսմետիկ, այլ կապիտալ, երբ կփոխվի թե կադրային, թե ծրագրային քաղաքականությունը։