Ո՞վ պիտի բիոզուգարաններ կառուցի եվրոտուրիստների համար


22:36 , 3 ապրիլ, 2014

Նյու վասյուկին գնաց. Էլ ո՞վ պիտի հայոց աշխարհը կառուցի, Գյումրիս նավահանգստային քաղաք սարքի, Դիլիջանս՝ տուրիստական կենտրոն:

Ո՞վ պիտի գյուղի կանանց կով կթել սովորեցնի, գյուղացիներին՝ տրակտոր քշել:

Ո՞վ պիտի բիոզուգարաններ կառուցի եվրոտուրիստների համար:

Ո՞վ պիտի տիրացուական ձայնով հեքիաթներ պատմի ու դասախոսություններ կարդա:

Ո՞վ պիտի խմմմմած ելլլույթներ ունննենա:

Վերջապես՝ ո՞վ պիտի կիթառ նվագի ու Բարի արագիլ երգի՝ ի փառս հայոց ու օֆշորային աշխարհի...