Ճահիճը մնում է նույնը, իսկ վտանգներն՝ ահագնացող


22:08 , 3 ապրիլ, 2014

Տիգրանիկը կարծես թե գնում է, բայց նրա «պետության վախճանի» հայեցակարգը շարունակում է գերիշխել ու խարխլել վերանորոգ Հայոց պետության հիմքերը։ Ճահիճը մնում է նույնը, իսկ վտանգներն՝ ահագնացող։ «Պետության վախճանը» պետականակերտման վերածելու փոխարեն հարկ է «անշրջելիորեն» ձերբազատվել արատավոր ու փակուղային բոլոր գաղափարներից ու շրջանակներից։