Վարչապետը հրաժարական է տվել. Է. Շարմազանով


20:51 , 3 ապրիլ, 2014

Tert.am -ը գրում է

ՀՀ վարչապետը հրաժարական է տվել: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Շարմազանովը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանն այսօր ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ՀՀ Նախգահի կողմից:

«Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, Նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,-ասաց նա:

Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Էդուարդ Շարամազանովի խոսքով՝ սա անձնական որոշում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ