ՌԴ Անվտանգության ծառայության 26 աշխատակից մասնակցել է Մայդանի սպանություններին. Ուկրաինայի անվտանգության ծառայություն


17:13 , 3 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մասնակցել են այս տարվա փետրվարին Կիևում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը: Այդ մասին նա ասել է փետրվարի 18-20-ին Կիևում մարդկանց զանգվածային սպանությունների հետաքննության նախնական արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, գրում է УНИАН-ը:

«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 26 աշխատակից անմիջական մասնակցություն է ունեցել զանգվածային սպանություններին»,- հավելել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ