Tert.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազը Հրաչ Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս ձեռնարկված միջոցառումները, պարզաբանել է նախաքննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել է նրանց հարցերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ