Ամերիկացի կոնգրեսականները խնդրել են կառավարությանը 2015թ. ավելացնել Հայաստանին ու ԼՂ-ին տրամադրվելիք օգնության չափը


10:28 , 3 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն ևս 27 կոնգրեսականի հետ նամակ է հղել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Պետական, օտարերկրյա և կից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին և  ենթահանձնաժողովի ավագ անդամ Նիտա Լոուին՝ խնդրելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը։

Մասնավորապես, նրանք խնդրել են ենթահանձնաժողովին դիմել Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությանը (USAID), որպեսզի 2015թ. մարդասիրական ու զարգացման ծրագրերի համար ԼՂ-ին հատկացվի առնվազն 5 մլն դոլար, իսկ Հայաստանին որպես տնտեսական օգնություն՝ առնվազն 40 մլն դոլար։

Ինչպես նշում է asbarez.com-ը, Փալոնեին միացած կոնգրեսականների թվում են Մայքլ Գրիմը, Բրեդ Շերմանը, Ջեյմս ՄքԳավերնը, Բրյուս Բրելին և այլք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ