Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիրը կներկայացվի գործադիրի հաստատմանը


22:42 , 2 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Վաղը Կառավարության հաստատմանը կներկայացվի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Այն պայմանավորված է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կողմից ներկայացված՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Նույն նախագծի համաձայն՝ բնապահպանության նախարարությանը եռամսյա ժամկետում պետք է մշակի և գործադիրի հաստատմանը ներկայացնի Սևանա լճում ծրագրով նախատեսված քանակությամբ ցանացավանդակային տնտեսությունների տեղադրման տարածքները, ինչպես նաև՝ ծրագրի շրջանակում Սևանա լճում տեղադրվող ցանցավանդակային տնտեսությունների կողմից թույլատրելի արտանետումների նորմատիվների և դրանց մշտադիտարկման կարգի նախագիծը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ