Ո՛չ պարտադիրին, ո՛չ պարտադրող Սերժ Սարգսյանի ռեժիմին


18:30 , 2 ապրիլ, 2014

Ինչպե՞ս կարող են հակասահմանադրական օրենքները իրենց ուժը պահպանել: Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը թքում է Սահմանադրության վրա: Օրենքը հակասահմանադրական ճանաչվելուց հետո դրա իզ ու թոզն էլ չպետք է երևա, ուր մնաց՝ ուժի մեջ մնա: Սերժ Սարգսյանի խմբավորումն իր սովորության համաձայն հերթական անգամ փորձում է քցել ՀՀ քաղաքացիներին: Եվ համոզված եղեք՝ եթե կառավարության հրաժարականի և ընդհանրապես ռեժիմի հեռացման հետ կապված հասարակական ճնշումը մի գրամ էլ անգամ պակասի, այս թալանի մեխանիզմը ոչ միայն շարունակելու է գործել, այլև անպայման կատարելագործվելու է:

Ո՛չ՝ պարտադիրին
Ո՛չ՝ պարտադրող Սերժ Սարգսյանի ռեժիմին