Սա կարող է նախադեպ դառնալ հետագայում ապօրինությունների դեմ պայքարելու համար


13:15 , 2 ապրիլ, 2014

Մի կողմ դնելով այն բոլոր պնդումները, թե Սահմանադրական դատարանը անկախ չէ և առանց իշխանության նման որոշում չէր կարող կայացնել, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սահմանադրական դատարանին այս որոշման համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում էին օրենքի դեմ, «Դեմ եմ» շարժմանը ամենամեծ շնորհակալությունն եմ հայտնում, ԱԺ պատգամավորներին և շարքային քաղաքացիներին:
Վստահ եմ, որ սա կարող է նախադեպ դառնալ հետագայում ապօրինությունների դեմ պայքարելու համար: