«Կուտակային»-ի մասին ՍԴ որոշման հրապարակմանը զուգահեռ՝ մի շարք քաղաքացիներ հավաքվել են շենքի դիմաց


12:18 , 2 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Մինչ Սահմանադրական դատարանում ընթերցվում է«Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության մասին վճիռը, մի շարք քաղաքացիներ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հետ հավաքվել են ՍԴ շենքի դիմաց ու սպասում վճռի հրապարակմանը։

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները տարբեր միջոցներով դրսում հետևում են վճռի ընթերցմանը: Հավաքվածները իրենց կանխատեսումներն են անում վճռի հետ կապված: