Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է «LIFE NEWS» հեռուստաընկերություն՝ պարզելու քեսաբահայերի սպանության մասին պատմող ռեպորտաժի հիմքերը


19:02 , 1 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է ռուսական «LIFE NEWS» հեռուստաընկերություն և պարզաբանում պահանջել օրեր առաջ հեռարձակված այն տեսանյութի մասին, համաձայն որի Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչները գնդակահարում են քեսաբահայությանը: Այս մասին նա տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:

«Ես պարզաբանում պահանջեցի տվյալ սյուժեի վերաբերյալ՝ ասելով, թե ի՞նչ հիմքի վրա են նման ռեպորտաժ հեռարձակել, ի՞նչն է պատճառ հանդիսացել և ի՞նչ հիմքերով են եզրակացրել, որ տեսանյութում հայեր են, ի՞նչ փաստեր ունեն պնդելու, որ գնդակահարվողները Քեսաբի հայ բնակիչներն են: Թուրքական տարբեր հեռուստաընկերություններ և տարբեր պարբերականներ, արդեն իսկ հղում անելով այդ ռեպորտաժին, միջազգային հանրությանը փորձում են ապակողմնորոշել՝ ասելով, որ որքան այս կադրերն են համապատասխանում իրականությանը, այնքան էլ 1915թ.-ի ցեղասպանության հայերի տրամադրած նկարներն ու փաստերը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ