Tert.am-ը գրում է.
Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի սահմանի մոտ նոր ռադիոտեղորոշիչ կայան է կառուցել: Այն հնարավորություն է տալիս սիրիական ռեժիմին` հետևել սիրիացի ապստամբներին` ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում. գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Պարբերականը, հղում անելով արևմտյան աղբյուրներին տեղեկացնում է, որ Ռուսաստանի համար ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն իր գործընկերոջ տարածքում երկու հարց է լուծում. հնարավորություն է ունենում հետևել ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված օբյեկտներին, առաջին հերթին` Ադանայի ամերիկյան բազային: Ինչպես նաև նախագահ Բաշար ալ Ասադին հնարավորություն է տալիս հետևել բոլոր նրանց, ովքեր հատում են սահմանը` անցնելոով Թուրքիա: Հենց թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում էլ արդեմ մեկ տարուց ավելի է հավաքվել են Սիրիական ազատ բանակի հազարավոր ընդդիմադիր զինյալներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ