Ասոցացման համաձայնագիր առաջարկելով իր գործընկերներին՝ ԵՄ-ն աշխարհաքաղաքական խաղ չէր անում. Շտեֆան Ֆյուլե


03:49 , 1 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն, Ասոցացման համաձայնագիր առաջարկելով Արևելյան գործընկերներին, չի առաջնորդվել աշխարհաքաղաքական պատկերացումներով:

Ինչպես հաղորդում է Euplus.info կայքը՝ այս մասին Ֆյուլեն հայտարարել է մարտի 31-ին՝ Բրյուսելում: Նա ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստում՝ հարևանության եվրոպական քաղաքականության և այդ քաղաքականության անդամ երկրների՝ 2013-ին գրանցած առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հաշվետվությունների քննարկումների շրջանակում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ