Ի՞նչ կապ ունի, որ վիդեոներն ու նկարները Քեսաբի հետ կապ չունեն


00:53 , 1 ապրիլ, 2014

Հա բայց լավ, ժողովուրդ ջան, ի՞նչ կապ ունի, որ վիդեոներն ու նկարները Քեսաբի հետ կապ չունեն: Ուրեմն ի՞նչ, պտեք չի՞ պայքարել էդ մարդկանց տեղահանության ու կյանքներին սպառնացող վտանգը համայն աշխարհին տեղեկացնելու համար: Էսօր ամբողջ հայությունը աշխարհով մեկ միասնական կերպով իր բողոքի ձայն է բարձրացնում էդ մարդկանց իրավունքների համար, իսկ մեր որոշ հայրենակիցներ ասում են. «Բան էլ չկա, ի՞նչ եք անիմաստ տեղը լաց ու կոց անում»: Ի՞նչ, բրնեն բոլորին մորթեն, որ նոր պրոֆիլի նկար փոխեք ու վիդեո նկարեք, որ էս ինչ եք ասո՞ւմ: Մտածեք էլի մի քիչ: