Ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք. փրկարարները արգելափակումից դուրս են բերել 228 ավտոմեքենա


20:07 , 31 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-31-ին արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 743 մարդ։

Ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով վնասվել է 4 շինություն` 2-ը՝ Սյունիքում և մեկական շինություն՝ Արարատի և Շիրակի մարզերում։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ուժեղ քամու հետևանքով ծառերի շրջման վերաբերյալ 13 ահազանգ, որից 12-ը՝ Երևանում, մեկը` Գեղարքունիքի մարզում։ Երևանում գրանցված 12 ահազանգերից 4-ի դեպքում ծառերը շրջվել են տրանսպորտային միջոցների վրա, 7-ը` ճանապարհներին և մեկը՝ շինության վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ