Թոշակը մարդու իրավունքն է, իսկ դու ինձ ասում ես` 40 տարի վճարի, հետո կարող ես հրաժարվել. ՍԴ անդամը` նախարարին


13:55 , 31 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի քննության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց, թե արդյոք կենսաթոշակը քաղաքացու իրավունքն է, ինչին նախարարը պատասխանեց` այո՛, եթե մարդը դիմում գրի և հրաժարվի թոշակ ստանալուց, դա իր իրավունքն է:

ՍԴ անդամն էլ իր հերթին ավելացրեց. «Բարի, իսկ նոր օրենքով ստացվում է այնպես, որ ես չեմ կարող հետաձգել իմ կենսաթոշակ ստանալու իրավունքը: Եթե դա իմ իրավունքն է, կարող եմ և չստանալ, բայց դու ինձ ասում ես` ախպեր, արի քառասուն տարի մուծի, քառասուն տարի հետո կարող ես հրաժարվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ