Մարտի 31-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ՀՀ ԱԻՆ


10:16 , 31 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, Շամլուղ, Ծաղկաշատ գյուղերի, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան, Սիսիան-Գորիս, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարալանջ-Հանքավան ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Արտավազ, Զառ, Նուռնուս և Բջնի գյուղերի համայնքային ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ