Պայմանավորվել են պայմանավորվել. Լավրովն ու Քերին հանդիպում են ունեցել Ուկրաինայի հարցով


09:32 , 31 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Փարիզում կայացած հանդիպման շրջանակներում քննարկել են ընդհանուր և չհամընկնող դիրքորոշումներն ուկրաինական ճգնաժամի հարցում և պայմանավորվել են շարունակել «շփման կետերի» որոնումները։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին, իրենց պետությունների ղեկավարների հանձնարարականով, քննարկել են Ուկրաինայում կայունացմանը նպաստելու հարցում համատեղ աշխատանքի տարբերակները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ