Զուրաբյանի կայքը վերջին անգամ ընտրություններից առաջ է թարմացվել. փաստորեն, այլևս ասելիք չկա՞


17:08 , 12 հուլիս, 2012

Շարունակելով թեման։ Էսօր ասեցի, մի հատ մտնեմ Զուրաբյանի կայքը, տեսնեմ ինչ կա չկա։ Վերջին անգամ ընտրություններից առաջ էի մտել։ Վերջ ի վերջո մեր ընտրատարածքի թեկնածուներից էր։ Ի՞նչ ասեմ, կանխատեսելի էր։ Վերջին նորությունը՝ մայիսի 5-ին է տեղադրված, ՀՀԿ-ի փուչիկների պատմության շահագործումն էր։ Մինչև դա ակտիվորեն լիքը վիդեոներ էին լցվում կայք՝ նախընտրական։ Փաստորեն, այլևս ասելիք չկա՞։
P.S. Զարմացա, որ ՀՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձությունների մասին ոչ մի մեկնաբանություն չկար, չնայած «ակցիաներին» շատ էլ արագ միացավ՝ սիրված-ծեծված կոչերով։