Ինչքա՞ն կարելի է մորթվել եւ չհասկանալ, որ թուրքը մնացել է թուրք


09:25 , 31 մարտ, 2014

Նրանք, ովքեր շարունակում են մոռանալ Հայոց ցեղասպանությունը, հայտարարել, թե թուրքն իր տարատեսակներով այլեւս եվրոպականացվել է. այսօր Անկարային ենթակա թուրքական խառնամբոխի հետ հավասարապես պատասխանատու են Քեսաբի հայ համայնքի այս նոր ցեղասպանության համար: Ինչքա"ն կարելի է մորթվել եւ չհասկանալ, որ թուրքը մնացել է թուրք, անգամ ադրբեջանցի կոչված հատվածը չկարողացավ զսպել իր արնախում էությունը եւ բռնազավթված Արեւմտյան Հայաստանի՝ 1915-1923թթ. հայաջինջ եւ հայաստանակործան ծրագիրը տեղափոխեց նաեւ բռնազավթվող Արեւելյան Հայաստան… Իսկ 1988-1990թթ. այն շարունակվեց Սումգայիթում, Բաքվում, Դաշտային եւ Լեռնային Արցախներում…