Հանգստացեք, ոչ մի փաստ չկա, որ Քեսաբում հայեր են զոհվել


01:13 , 31 մարտ, 2014

Ուշադրություն, տարածել!

Ընկերներ, ոչ մի փաստ չկա, որ Քեսաբում հայեր են զոհվել, կարծում եմ` չարժե ապատեղեկատվություն տարածել, ավելին` այն անվանել ցեղասպանություն. դա մեր շահերից չի բխում:

Մեջբերում եմ Gagik Batikianի գրառումը` 
Այս վայրկեանիս Լաթաքիա խօսեցայ. Սուրիոյ կանոնաւոր բանակին օդուժը ներկայ պահուս կը ռմբակոծէ ահաբեկիչներուն դիրքերը: Ատկէ առաջ արդէն կրցած էր յետ գրաւել Գարատուրանը: Զոհերուն վերաբերեալ լուրերը չեն համապատասխաներ իրականութեան: