Շումախերի կինը հատուկ նրա համար բուժկետ կկառուցի՝ 16 մլն դոլարով


17:33 , 29 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Կոմայի մեջ գտնվող գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի կինը մտադիր է նրա համար բուժկետ կառուցել, որը կարժենա մոտ 16 մլն ԱՄՆ դոլար, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Բուժկետը կկառուցվի Շվեյցարիայում՝ նրանց դղյակի տարածքում: Դրա վրա Կորինա Շումախերը կծախսի ընտանեկան կարողության մի մասը, որը գնահատվում է 500 մլն ֆունտ:

Ըստ ներքին աղբյուրի՝ Շումախերի շրջապատում պատրաստվում են նրան, որ ավտոարշավորդը այլևս չի կարողանա շարժվել: Ուստի Ժնևի լճի ափին նրանց դղյակում համապատասխան պայմաններ կստեղծվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ