ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հետ քննարկել է սիրիահայության խնդիրները


23:04 , 28 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած` «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն  այսօր հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը։

Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության պաշտոնական կայքից` Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով ներկայացրել է Քէսաբի ու Լաթաքիայի մեր հայրենակիցներին պատուհասած դժվարությունները, դրանք հաղթահարելու ուղղությամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատարած աշխատանքը, ինչպես նաև` իր ունեցած խորհրդակցությունները քաղաքական ու դիվանագիտական շրջանակների հետ։ 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ