Դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը


18:04 , 28 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանը մերժեց վերջինիս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և նրան անհապաղ ազատ արձակելու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին, ու նաև ամբաստանյալը հանդես էր եկել միջնորդությամբ, որ ցանկանում է գործում այլ փաստաբաններ ևս ներգրավվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ