Վիմ վոն դեն Հիվերը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է Հարավային Աֆրիկայից: Նա դեռ մանկուց հետաքրքրված է եղել և՛ բնությամբ, և՛ լուսանկարչությամբ: Նա մի այնպիսի ընտանիքից է, որտեղ լուսանկարչությունն ավելի շատ կենսակերպ է, քան հոբբի: Նա երբևէ բաց չի թողել Հարավային Աֆրիկայի արգելոցներ այցելելու հնարավորությունը: Այսպիսով՝ այդ այցելությունները դեռևս վաղ տարիքից խթանում էին լուսանկարչության և բնաշխարհի հանդեպ ունեցած նրա հետաքրքրությունը: Վիմ վոն դեն Հիվերն ասում է. «Ես այնպիսի պայմաններում էի ապրում, որ ֆոտոորսը ինձ համար մասնագիտություն ու կենսակերպ դարձավ, ոչ թե սոսկ հոբբի: Սկզբնական շրջանում ես շատ հաճախ էի ներգրավվում կոմերցիոն լուսանկարչական նախագծերի մեջ՝ դրանցից լրացուցիչ եկամուտ ստանալու համար, սակայն հետագայում գիտակցեցի, որ իմ տարերքը ֆոտոորսն է, և կենտրոնացրի իմ բոլոր ուժերը բնության լուսանկարներ նկարելու ուղղությամբ»:
Այս լուսանկարիչն ասում է, որ ֆոտոորսն իրեն թույլ է տալիս ֆոտոխցիկի միջոցով հավերժացնել առանձնահատուկ պահերը և դրանք կիսել այլ մարդկանց հետ: