Ռուսաստանը սկսում է Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի տեղակայման մասին համաձայնագրերի խզման գործընթացը


17:22 , 28 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի տեղակայման կարգավիճակի և պայմանների մասին համաձայնագրերի խզման գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Russia Today-ը:

ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում որոշվել է խզել Սևծովյան նավատորմին վերաբերող ռուս-ուկրաինական պայմանագրերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ