Երուսաղեմում արդեն 100 տարի է` կանգնած է այս փայտե աստիճանը, և ոչ ոք չի կարող հեռացնել այն


15:20 , 28 մարտ, 2014

Այս փայտե սանդուղքը հենված է Սուրբ Հարություն տաճարի ճակատային հատվածի՝ Հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող աջ որմնանեցուկին և Հայկական առաքելական եկեղեցու տիրության տակ գտնվող պատուհանին: Այդ վայրում սանդուղքի գտնվելը նշանակում է քրիստոնեական վեց կրոնադավանությունների և եկեղեցու տիրոջ միջև համաձայնություն. առանց նրանց թույլտվության չի կարելի շարժել, վերանորոգում և փոփոխություններ կատարել: Սանդուղքը քրիստոնեության մեջ տարաձայնությունների խորհրդանիշն է:

Իսկ այդ տեղում այն դրել է ինչ-որ քարագործ: Ոչ ոք չգիտի նրա անունը: Իսկ ինչն ավելի կարևոր է, ոչ ոք չգիտի, թե սանդուղքն որ դավանանքին է պատկանում: