Վրաստանը երբեք չի համակերպվի իր տարածքի 20%-ի շրջափակման հետ. Փանջիկիձե


18:29 , 27 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Վրաստանն Աբխազիան և Հարավային Օսիան շարունակում է իր տարածքը համարել և չի պատրաստվում համակերպվել Ռուսաստանի կողմից դրանց շրջափակման հետ, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն, գրում է Обозреватель-ը։

Նախարարի խոսքով՝ Վրաստանը երբեք չի համակերպվի այն մտքի հետ, որ իր տարածքի 20%-ը «շրջափակված է Ռուսաստանի կողմից»։ Աբխազիան և Հարավային Օսիան Փանջիկիձեն անվանել է 2 շրջաններ, որոնք «անկախ չեն, սակայն իրենց անկախ են անվանում, բացի այդ, այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ