Երթևեկության կանոնները սովորելու նախագիծ


18:05 , 11 հուլիս, 2012

 


ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ Dasaran.am կայքում ստեղծվել է «Ավտոդպրոց» կրթական նախագիծ: Այն նպատակ ունի բարձրացնել ՀՀ վարորդների երթեւեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Նախագիծը հասանելի կլինի ինչպես Dasaran.am-ում գրանցված այցելուներին, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու, ով կցանկանա սովորել երթևեկության կանոնները: Ի դեպ «Ավտոդպրոց»-ը շուտով ունենալու է նաև մրցութային հատված. մինչ այդ կարող եք Ձեր գիտելիքներն ամրապնդել «Ուսումնական» բաժնում: