Հետադարձ ճանապարհ չունենք. Սեյրան Օհանյանը հերքեց տեղեկությունը, թե այսուհետ զորակոչը վիճակահանությամբ չի անցկացվելու


19:29 , 26 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Օրինակ Երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց մամուլում տեղ գտած այն հրապարակումների կապակցությամբ, որ այսուհետ զորակոչը վիճակահանությամբ չի անցկացվելու։ Նա նշեց, թե վիճակահանության միջոցով զորակոչը նորարարություններից է, որը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։

«Հասարակության մեջ արդեն նկատելի է դրական վերաբերմունքը, սակայն վերջերս մամուլում տեղեկություններ են տարածվում, որ գարնանային զորակոչը վիճակահանությամբ չի լինելու, որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները»,-հարցրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ