Հայ պատգամավորները հատել են լիբանանա-սիրիական սահմանը և շարժվում են դեպի Լաթաքիա


12:48 , 26 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Քեսաբահայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբը, Tert.am-ի տեղեկություններով հատել է արդեն լիբանանա-սիրիական սահմանը և սիրական անվտանգության ստորաբաժանման ուղեկցությամբ շարժվում է դեպի Լաթաքիա:

«Առանձնահատուկ զգացումներով ենք մտել Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայորդիների ապաստանած և հայրենիք դարձած հող: Մենք Հայաստանի ջերմությունն ու մեր սատարում ենք տանում մեր հայրենակիցներին»,- Tert.am-ի հետ կարճ հեռախոսազրույցում ասաց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանն այսօր Լաթաքիայի Սուրբ Ասվածածին եկեղեցում կհանդիպեն այնտեղ հանգրվանած՝ հայրենի բնակավայրից տեղահանված քեսաբահայության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ