Կքննարկենք, կտեսնենք՝ ինչ առաջարկություններ կան. Արտեմ Ասատրյանը` «կուտակային»-ում փոփոխություններ անելու մասին


10:53 , 26 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դժվարանում է կանխատեսել, թե ինչպիսի փոփոխություններ կարող են լինել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ «Կքննարկենք, կտեսնենք, թե ինչ առաջարկություններ կան, ինչպիսի խնդիրներ կան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյաննը հայտարարել էր, որ կլինեն օրենսդրական փոփոխություններ։ 

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը պայմանավորված չէ՞ հասարակության ճնշմամբ, որն ավելի արտահայտվեց «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած վերջին հանրահավաքին, նախարարը պատասխանեց. «Պարոն Աբրահամյանը շատ պարզ բան է ասել՝ որևէ օրենք կամ ցանկացած օրենք կարող է ունենալ և խնդիրներ, և հարցեր, որոնք միշտ կարող են քննարկվել։ Օրենքը կենդանի օրգանիզմ է և պետք է հասարակական հարաբերությունները կարգավորի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ