Վճարովի ավտոկայանատեղերի (կարմիր գծերի) տուրքերի գանձումը իրականացվում է բացառապես Երևանի ավագանու որոշմամբ հաստատվող Երևանում տեղական տուրքերի դրույքաչափերով, որոնք, ինչպես բոլոր մնացած տուրքերը, հաստատվում են միայն մեկ տարի ժամկետով:
2013թ.-ից սկսած վճարովի ավտոկայանատեղերի տուրքերը հաստատվել են 2012թ.-ի դեկտեմբերին, որին կողմ էր քվեարկել նաև ԲՀԿ-ն: Եվ ահա նախորդ տարվա ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն «կարմիր գծերը» իրավացիորեն որակում էր որպես թալան:
Այս տարվա համար նույնպես սահմանվել են նույն տուրքերը, որոնք հաստատվել են ավագանու կողմից 2013թ. դեկտեմբերի 10-ին: Եվ ահա ԲՀԿ նորից դեմ չի քվեարկում:
Իսկ ահա խորհրդարանում ԲՀԿ շարունակում է վճարովի ավտոկայանատեղերի դեմ պայքարել, առաջարկել ստեղծել հանձնաժողով այդ թալանն ուսումնասիրելու համար:
Կողմնորոշվեք, հիմա վճարովի ավտոկայանատեղերին դե՞մ եք, թե կողմ: