Օդի աղտոտվածությունը 2012թ. դարձել է 7 մլն մարդու մահվան պատճառ. ԱՀԿ


16:57 , 25 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր զեկույցում հայտնել է, որ 2012թ. ընթացքում օդի աղտոտվածության պատճառով առաջացած հիվանդություններից ամբողջ աշխարհում մահացել է 7 մլն մարդ։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 2012թ. մահվան հանգեցրած հիվանդություններից ամենատարածվածը եղել են սրտի կաթվածը և թոքերի քաղցկեղը։

«Այս ցուցանիշները շատ տագնապալի են։ Օդի աղտոտվածությունը խոշորագույն բնապահպանական խնդիրներից է ժամանակակից աշխարհում, որն ազդում է թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների բնակչության վրա»,- ասել է ԱՀԿ հասարակության ու շրջակա միջավայրի առողջության հարցերով ղեկավար Մարիա Նեյրան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ