Հայաստանի Հանրապետությունը այսօր դեռևս կարողանում է գոյատևել սովետական Հայաստանի ստեղծած ռեսուրսների հաշվին


16:25 , 25 մարտ, 2014

Հայաստանի Հանրապետությունը այսօր դեռևս կարողանում է գոյատևել մի այլ պետության` սովետական Հայաստանի ստեղծած ռեսուրսների հաշվին: Սակայն այդ ռեսուրսները արդեն սպառվել են: Հայաստանի Հանրապետությունն որպես քաղաքական նախագիծ սնանկ է և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ բարոյական առումներով: Մեզ անհրաժեշտ է նոր հանրապետության նախագիծ, որը կարողանա հաղթահարել ներկայիս հանրապետության բացասական ժառանգությունը, ինչպես նաև անհրաժեշտ է աղբարկղը նետել ներկայիս քաղաքական և մշակութային շերտը իր բոլոր դրսևորումներով հանդերձ: