ԱՄՆ-ն Ղրիմի հարցում աջակցում է Ուկրաինային. երկու երկրների համատեղ հայտարարությունը


15:52 , 25 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն հայտարարում է Ղրիմի հարցում Ուկրաինային աջակցելու մասին. ասվում է Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ղրիմն Ուկրաինայի մի մասն է։ Միացյալ Նահանգները շարունակելու է օգնել Ուկրաինային՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պնդման հարցում։ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինացի ժողովրդին՝ երկրում միասնականության, խաղաղության և կայունության հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ