Վահե Ավետյանին ծեծելով սպանած հանցագործները զարմացած են ու զայրացած, իրենց քցված են զգում


23:04 , 24 մարտ, 2014

ՀՀ ազգային բանակի սպա Վահե Ավետյանին ծեծելով սպանած ու էլի մի քանի սպաների հիվանդանոցի դուռը հասցրած հանցագործները եւ նրանց ազգուտակը ռեժիմի շարքային սպասարկուներից էին, ովքեր միշտ էլ վստահ են եղել, որ իրենց կարելի է ամեն ինչ, միայն թե հավատարիմ մնան ռեժիմին, ով միշտ էլ իրենց «թասիբին կանգնել է»: Ու իրենք իրոք շոկի մեջ են, զարմացած են ու զայրացած, իրենց քցված են զգում: «Մեզ չէին զգուշացրել, որ կարող է եւ մեր հանդեպ արդարադատություն կիրառվի»,- մտածում են իրենք, փորձում են հավատալ իրենց երաշխիքներ տվողներին, որ մեղավորը նման «անարդարության» համար տուժողների փաստաբաններն են ու «եսիմ որդուց բուսնած» (երեւի «տարբեր գռանտներով») ու այս գործը ուշադրության կենտրոնում պահող քաղաքացիական հասարակությունը: Ուրեմն ի՞նչ, այսուհետեւ սրանց նման «լավ տղերքն էլ» մարդ սպանելու համար պետք է բանտ նստեն: