Ըստ Գալուստ Սահակյանի՝ քննարկվելու են «Կուտակայինի» մասին օրենքում «անհարթությունները» միայն


22:22 , 24 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Հայտարարելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ անելու համար պետք է քննարկում անցկացնել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել այն, որ օրենքը, ինչպես ցանկացած այլ օրենք, անհարթություններ է պարունակում:

Այս մասին Tert.am –ին հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարությունը:

«Խնդիրն այն է, որ ցանկացած օրենքում գործողության մեջ դրվելուց հետո անհարթություններ են հայտնաբերվում, և միշտ էլ փոփոխություններ են կատարվում օրենքներում: Ամեն ժամանակաշրջան իր խնդիրն ունի, օրենքը կարող է փոփոխվել, ավելի կենսագործելի դառնալ» ,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում նախ՝ ասաց, որ իրենք գտնում են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ անելու համար պետք է քննարկում անցկացնել, և որ դա չպետք է լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների, ապա ավելացրել.« Եթե հասկանանք, որ օրենքի մեջ կան թերություններ, մենք անպայման կշտկենք դրանք, բայց դա ճնշումների հետ կապ չունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ