Ուկրաինայի իրադարձություններն ընդգծեցին միակողմանի գործողությունների վտանգը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


21:53 , 24 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել բոլոր կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ: Tert.am—ի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան նշել են դեսպանատան լրատվական ծառայությունից:

Հարցին, թե ըստ դեսպանի՝ Հայաստանն ինչպիսի՞ դիրքորոշում պետք է որդեգրեր Ղրիմի հարցում, հատկապես՝ այն պարագայում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ևս ավելի քան 20 տարի առաջ ինքնորոշվել է ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա, դեսպանատան լրատվական ծառայությունից պատասխանել են.

«Մենք գնահատում ենք համանախագահների հետ աշխատանքում Հայաստանի շարունակական մասնակցությունն ամենաբարձր մակարդակով: Ուկրաինայի իրադարձություններն ընդգծեցին միակողմանի գործողությունների վտանգը: Բոլորը, ովքեր ցանկանում են խաղաղություն տեսնել Հարավային Կովկասում, պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ այս հակամարտությունները բանակցային սեղանի շուրջ լուծելու ուղղությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ