Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են


21:26 , 10 հուլիս, 2012

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և 'ՀՏ Production'-ի կազմակերպած փողոցային բասկետբոլի բաց առաջնությունը ոչ միայն տպավորիչ է եղել, այլ հատկանշական: Միջոցառմանը հրավիրված է եղել նաև Միշոն, ընդ որում` հրավերը եղել է ՀՏ Հայկոյի կողմից: Ասում են` վերջինները հայտնել են, որ ընդհարումից հետո հաշտվել են ու շարունակելու են համագործակցել: Խոսակցություններ կան, սակայն, որ երկուսի բարդ բնավորության պատճառով հետագա տարաձայնություններն անխուսափելի են, քանի որ ժամանակին խմբում յուրաքանչյուրն իրեն էր լիդեր համարում, իրար չհասկացան. ամեն մեկն իր մտածելակերպով դիմացինին համարեց սխալ ու որոշեցին առանձին ճանապարհներով գնալ…: