Մի՞թե հիմա՛ էլ ՀՀ ԱԳՆ-ն հանդես չի գա՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների


07:45 , 23 մարտ, 2014

Արդեն երկրորդ օրն է հայաբնակ Քեսաբը Թուրքիայի տարածքից ենթարկվում է հարձակման: Կան զոհեր (որոշ տվյալներով մեկ տասնյակ) եւ վիրավորներ (մի քանի տասնյակ): Աննկարագրելորեն մեծ է նյութական կորուստը:

Միթե՞ հիմա էլ ՀՀ ԱԳՆ գոնե պաշտոնական մի հայտարարությամբ հանդես չի գա՝ ի դատապարտումն ահաբեկչության եւ ի պաշտպանություն մեր հայրենակիցների: