Սերժ Սարգսյանի կենացը խմողին ես չեմ հավատում


00:18 , 23 մարտ, 2014

Որքան էլ անելանելի լինի վիճակը, ճշմարտությունը մեկն է:
Ինչ ուզում եք ասեք, բայց միևնույնն է Սերժ Սարգսյանի կենացը խմողին ես չեմ հավատում: 
Չեմ հավատում այն կուսակցությանը, որը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ: 
Չեմ հավատում այն կուսակցությանը, որի ղեկավարը իրեն հանդիպողների հետ իր աթոռը կես մետր բարձր է դնում, քան մյուս մասնակիցներինը:
Չեմ հավատում, այն կուսակցությանը, որը կողմ է քվեարկում կենսաթոշակային ռեֆորմին, իսկ հիմա դեմ է խոսում:
Չեմ հավատում մի կուսակցության, որը որևէ աշխարհաքաղաքական հարցի մասին որևէ դիրքորոշում չի հայտնում և դեմ է ՀՀԿ-ի ղեկավարի հեռացմանը:
Չեմ հավատում մի կուսակցության, որը այդքան կամեռաներով ընտրություններ նկարեց, բայց ոչ մի խախտում ցույց չտվեց:

Թող սա ձեզ համար լինի պատվիրված ստատուս: Սա է իմ ճշմարտությունը