Հավակնորդների մրցաշարի առաջին շրջանի վերջին՝ 7-րդ փուլում Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց, իսկ նրա հիմնական մրցակիցներից մեկը՝ Վիշվանաթան Անանդը ոչ ոքի խաղաց:
Այժմ նրանք հավասար միավորներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, բայց հաջորդ շրջանում Արոնյանն Անանդի դեմ կխաղա արդեն սպիտակ խաղաքարերով և ռևանշի կհասնի առաջին շրջանում սևերով կրած պարտության համար:))
Արոնյանի մյուս մրցակիցը՝ Վլադիմիր Կրամնիկն այսօր նույնպես հաղթանակով ավարտեց իր պարտիան և կես միավոր է զիջում առաջատարներին:
Արոնյան ջան առաջ դեպի հաղթանակ:
Հ.Գ. Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: