Ինչպես ինձ նյարդայնացնել համացանցում


10:02 , 10 հուլիս, 2012

Ողջույն, եթե դու ցանկանում ես ինձ նյարդայնացնել սոց.ցանցերում, կարող ես զրույցդ սկսել այսպես.

1. Բարև, կարելի՞ է ծանոթանալ:

Թվում է շատ ընդունված, նորմալ տարբերակ երկխոսություն սկսելու համար: Բայց ինձ նման «աննորմալի» համար դա նորմալ չէ :ճճճ Ասե՞մ ինչու, որովհետև ես երբեք չեմ պատասխանի. «այո՜, կարելի է, արի ծանոթանանք»: Ես խոժոռծ հայացքով կասեմ Չէ, չի’ կարելի:  Իսկ եթե դու գործի դնես խորամանկությունդ ու փորձես ինձ «խաբելով» ներգրավվել ինչ-որ հետաքրքիր երկխոսության մեջ, ես միգուցե «ակամա» սկսեմ քեզ հետ ծանոթանալ:

2. Քաշդ ու հասակդ կասե՞ս:

Մմմմ, նյարդայնացնող է: Թվում է ինչ-որ ամուսնական բյուրո է,  տվյալներ է գրանցում :ճճճ

3. Մի 2 խոսք հաջողությամբ փոխանակելուց հետո՝  մեկ էլ.. Համարդ կտա՞ս: Ինչի՜, ախր ինչի՞ :

Կամ ավելի կատաստրոֆիկ տարբերակ. արի հանդիպենք: Հարց եմ տալիս՝ ինչու՞: պատասխան՝ դե դուրս եկել ես: Այ երիտասարդ (պառավականով) ախր 2 բառ ենք փոխանակել, ե՞րբ հասցրեցի :ճ

4. Ուզու՞մ ես ինձ կատաղեցնել, ասա «սիրունս», «մռութս», ու էս շարքի մուսի-պուսի արտահայտություններ: Հատկապես վերջի «ս»-երը հունից հանողա չէ՞ :ճճճճ

5. Երբ 2 վայրկյան ուշանում է հաղորդագրությունս, հարց տուր. «իսկ դու մենակ ինձ հետ ես ԳՐՎՈՒՄ, թե՞ էլի տղաներ կան»: Հարգելիս, եթե նույնիսկ կան, ես պարտավոր չեմ քեզ հաշվետվություն ներկայացնել:

6. մի 10 րոպե է ինչ «ծանոթ ենք», իսկ դու սկսիր խիստ անձնական հարցեր տալ , համոզված եղիր, նպատակիդ կհասնես, եթե նպատակդ ինձ նյարդայնացնելն է :ճճ

լավ, դեռևս այսքանը, հետո կշարունակեմ :ճճճճ

Հանկարծ չփորձես նշված մեթոդներով ինձ նյարդայնացնել, դրանք   նույնիսկ չեն էլ նյարդայնացնում  արդեն :ճճճ

Հ.գ. դե ես մասնավորապես ինձ նյարդայնացնող կետեր եմ նշել, բայց կարծում եմ ինձ նման էլի մի քանի «աննորմալներ» կգտնվեն, որ ինձ պես կնյարդայնանան ))