Վարչապետն արձագանքեց պոլիտեխնիկի միավորման հարցին


13:18 , 19 մարտ, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Այսօր Կառավարության նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի վերակազմակերպելու մասին» և որոշման նախագծում կատարել հետևյալ փոփոխություններ: «Հովհաննես Թոքմաջյանին Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանում կփոխարինի Գագիկ Գալստյանը», - նշեց նա:

Աշոտյանը նշեց, որ հնարավոր է նաև այս երկու բուհերի միավորումը, ինչի նախագիծը արդեն ներկայացվել Ճարտարագիտական համալսարանին և արժանացել հավանության: Վարչապետն էլ նշեց, որ պետք է վերջիններս ընդգրկված լինեն այս գործում, որպեսզի չկրկնվի Գյումրու կամ Վանաձորի դեպքերը: