Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում


09:59 , 19 մարտ, 2014

Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: 

Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 21-ից աստիճանաբար կբարձրանա: 

Երևանում՝ մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև: