Արոնյանը երկարատև պայքարում հաղթեց Սվիդլերին


18:23 , 17 մարտ, 2014

Aronian-SvidlerFootsport.am-ը գրում է.

Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում վերսկսվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:  Կայացան 4-րդ մրցափուլի հանդիպումները: Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի  Պյոտր Սվիդլերն էր: Պարտիան ընթացավ համառ պայքարում, այն նաև մյուսների համեմատ ամենաերկարատևն էր: Մյուս խաղատախտախտակներին մասնակիցները վաղուց պարզել էին իրենց հարաբերությունները, մինչդեռ Արոնյանն ու Սվիդլերը շարունակում էին մրցավեճը: Լևոնը պարտիայի ընթացքում կարողացավ պահպանել փոքր առավելությունը, աստիճանաբար այն մեծացրեց, և մրցակիցը ստիպված էր 57-րդ քայլին անձնատուր լինել: Իսկ առաջինն  ավարտվեց Վիշվանաթան Անանդի և Վլադիմիր Կրամնիկի պարտիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ